211652_close_icon
views-count3814 դիտում article-date 15:18 28-04-2018

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետդումայի պատգամավորները հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողով են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորներ: Ապրիլի 27-ին ՌԴ պատգամավորներին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նույն օրը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու հանձնաժողովի անդամներ: Կայացել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլայ Ռիժկովի ու հանձնաժողովի անդամների հանդիպումը: Ապրիլի 28-ին ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորների հետ հանդիպել են նաեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացին, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարեւորվել ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության եւ օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր