211652_close_icon
views-count5273 դիտում article-date 11:59 28-04-2018

Մայիսի 1-ից Ռուսաս­տանում կարող են թուրքական լոլիկ ուտել. «Հայկական ժամանակ»․

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի «Ռոսսելխոգնադզորի» պաշտոնական կայքում երեկ տեղադրվել է հաղորդագրություն այն մասին, որ այս տարվա մա­յիսի 1-ից դեպի Ռուսաս­տան թուրքական արտադ­րության լոլիկների ներմուծ­ման բոլոր սահմանափա­կումները հանվում են։ Թուրքական մի շարք ապրանքների ներմուծումը Ռուսաստան արգելվել էր 2015 թվականի վերջին, երբ թուրքական զինուժը խոցեց ռուսական ռազմա­կան ինքնաթիռը։ Այդ ժամանակ ծայր աստիճան լարված ռուս–թուրքական հարաբերությունները հե­տագայում բարելավվեցին իսկ վերջին շրջանում դրանք արդեն այնքան լավացան, որ ՌԴ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռուսական նորագույն զինտեխնիկա։ Թուրքական լոլիկների ներմուծման վրա գործող սահմանափակումների ժամանակահատ­վածում հայ գործարարները ոչ միայն կարողացան Ռուսաստան արտահանել հայկական արտադրու­թյան լոլիկները, այլև կազմակերպեցին թուրքական լոլիկների վերաարտահանում հայկականի անվան տակ։ Ռուսական շուկան թուրքական լոլիկների առաջ բացելու հետևանքով կարող են լուրջ խնդիր­ներ առաջանալ հայկական լոլիկների արտահան­ման համար։ Թուրքական լոլիկը ավեղի մրցունակ է ռուսական շուկայում։ Պետք է սպասել, որ Հայաս­տանից դեպի Ռուսաստան լոլիկի արտահանման ծավալները առաջիկայում կտրուկ կնվազեն»։ [b]Ամբողջական՝ թերթի օրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր