211652_close_icon
views-count6553 դիտում article-date 11:46 28-04-2018

Արամ MP3-ը մասնակցել է վերջին օրերի ցույցերին՝ առանց իրեն գովազդելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի երգիչ, դերասան Արամ MP3-ը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, որ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը, ցույցերին, բայց առանց իրեն գովազդելու: «Միակ բանը, որ չեմ անում, ամբիոնից խոսելն է։ Դա իմը չէ։ Բայց միանշանակ հետաքրքրված եմ այս պրոցեսներով։ Ժողովուրդը հոգնել է երկրում տիրող վիճակից։ Ինչպես ասում են՝ ժողովուրդը միշտ ճիշտ է»,- պնդել է Արամ MP3-ը: Նա նաև խոստովանել, որ այս օրերին ցանկացել է քաղաքական պրոցեսների վերաբերյալ գրառում անել, բայց հետո հետ է կանգնել այդ քայլից. «Հասկացա, որ դա անիմաստ է, քանի որ ով հասկանում է՝ ինչ է կատարվում, նա դրա կարիքը չունի, ով չի հասկանում՝ իմաստ չունի որևէ բան ասելը։ Իհարկե, ամեն մեկս մեր ձևով ենք արտահայտում մեր մտահոգությունը, և ես դեռ չեմ հանդիպել մեկին, ով անտարբեր կլինի երկրում տիրող իրավիճակի նկատմամբ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր