211652_close_icon
views-count17240 դիտում article-date 10:41 28-04-2018

Նարիշկինի այցը Բաքու պայմանավորված էր Հայաստանի ներքաղաքական իրադար­ձություններով. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ներսում տեղի ունեցող զար­գացումներն անհանգստացնում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս օրե­րին նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Նարիշկինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն էլ չի բացառել արցախյան խնդրի ռազմական ճանապարհով «կար­գավորելու» հնարավորությունը: Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն այն կարծիքին է, որ Նարիշկինի այցը Բաքու պայմանավորված է եղել Հայաստանի ներքաղաքական իրադար­ձություններով: «Իհարկե, սա հնարավորություն է Ադրբեջա­նի համար որոշակի խնդիրներ լուծելու, գուցե ամբողջությամբ Արցախը չօկուպացնելու, բայց ապրիլյան ռազմական գործողությունների սցե­նարով գործողություններ իրականացնելու: Այստեղ Ադրբեջանը պետք է նաև հաշվի առներ Թուրքիայի հետաքրքրվածությունը, Թուրքիա­յի շահերը, որովհետև այսօր Թուրքիայի և Ռու­սաստանի հարաբերություններն այն չեն, ինչ եղել են 2016թ.: Հիմա Թուրքիան և Ռուսաստա­նը կարող են համաձայնության գալ, որ Կովկասում պետք չէ մի նոր, ավելի թեժ կետ բացել: Այդ պատճառով Ադրբեջանի համար կարևոր էր հասկանալ, թե արդյո՞ք հետաքրքրված է Թուր­քիան, որ այս պահին Արցախում թեժանա դրու­թյունը»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր