211652_close_icon
views-count7975 դիտում article-date 22:46 27-04-2018

Ֆրանց Բեկենբաուեր. «Բավարիայի» մոտ «Ռեալի» առջև կոմպլեքսավորվածություն է առաջացել

«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը մեկնաբանել է թիմի պարտությունը (1:2) «Ռեալից»՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում: «Վախենամ, որ մեր մոտ կոմպլեքսավորվածություն է առաջացել «Ռեալի» առջև: «Բավարիան» ուներ վերջին շրջանում հաղթելու ամենահեշտ հնարավորությունը, քանի որ «Ռեալը» այնքան էլ հաջող չխաղաց», ասել է Բեկենբաուերը: Նշենք, որ «Բավարիան» երկու խաղերի արդյունքով «Ռեալին» պարտվել էր նախորդ մրցաշրջանի քառորդ եզրափակիչում, ինչպես նաև 2013/14 մրցաշրջանի կիսաեզրափակիչում:

Նմանատիպ նյութեր