211652_close_icon
views-count6022 դիտում article-date 21:29 27-04-2018

Պեպ Գվարդիոլա. Շնորհակալություն ամեն ինչի համար, Անդրես

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է կատալոնական ակումբից Անդրես Ինյեստայի հեռանալու [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/27/1094744/]որոշումը[/url]: «Ես կարող եմ երկար խոսել, թե ինչ նշանակություն ունի Անդրեսը «Բարսելոնայի» և ֆուտբոլի համար: Վերջին 15 տարվա «Բարսելոնայի» պատմությունը հնարավոր չէր լինի առանց նրա: Ես ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել նրան, քանի որ խաղադաշտում ստեղծագործելով ու արարելով, նա օգնեց ինձ ավելի լավ հասկանալ ֆուտբոլը: Սրան գումարեք նրա կողմից նվաճված տիտղոսների քանակը, նրա խաղաոճը, որը օրինակ է ծառայում, թե ինչպես պետք է պրոֆեսիոնալ մնալ խաղադաշտում և նրա սահմաններից դուրս: Մեծագույն շնորհակալություն քեզ, Անդրես, ամեն ինչ համար, ինչ արել ես», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր