211652_close_icon
views-count7983 դիտում article-date 16:59 27-04-2018

ԿԲ խորհուրդը լիցենզավորել է «ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 27-ի նիստում հաստատել է ՀՀ ԿԲ 2017 թ. տարեկան հաշվետվությունը, սահմանել «Հաշվի օպերատորների գործառույթ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները»: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Խորհուրդը գրանցել և լիցենզավորել է «ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ն, վերաձևակերպել «ԱՍ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 305 և «ՆՈՄԻԴԻՍԿ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 059 լիցենզիաները: «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 823) տրամադրվել է փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա: Ուժը կորցրած են ճանաչվել «Էվերեստ» համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 552 և «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 272 լիցենզիաները:

Նմանատիպ նյութեր