211652_close_icon
views-count13548 դիտում article-date 14:06 27-04-2018

Մենք չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել. Ն. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դիտարկմանը, եթե, այնուամենայնիվ, տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հնարավո՞ր է, որ ինքը սահմանադրական որևէ մարմնի կազմում վերահսկի ընտրությունները, ասաց, որ սահմանադրական մարմինների ցանկը սահմանված է Սահմանադրությամբ: «Մենք չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր կառավարությունում կան ներդրում ունեցած մարդիկ։ Ընդգծեց, սակայն, որ ազատ և արդար ընտրությունների վերահսկողության հիմնական մեխանիզմն այն է, որ ընտրական հանձնաժողովը չպետք է լինի հանրապետական: Հարցին, թե իշխանության գալու դեպքում վենդետա հնարավո՞ր է, նա պատասխանեց. «Մենք չենք պատրաստվում վենդետա իրականացնել: Սա մեր գաղափարախոսությունը չէ: Եթե ցանկանայինք, կանեինք դա ավելի վաղ: Ես տասնյակ անգամներ ասել եմ՝ ատելության էջը փակված է և չի բացվելու»։

Նմանատիպ նյութեր