211652_close_icon
views-count11150 դիտում article-date 13:31 27-04-2018

Ռուսաստանը չի միջամտի Հայաստանի ներքին գործերին. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտի Հայաստանի ներքին գործերին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները զուտ ներհայաստանյան հարց են և շարժումը չունի աշխարհաքաղաքական որևէ ենթատեքստ: «Սա 100 տոկոսանոց ճշմարտություն է»,-ասաց Փաշինյանը: Հավելեց, որ տեղյակ չէ, թե նախօրեին Մոսկվայում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ինչ է քննարկել. «Գուցե գիտեն, որ Հայաստանում աջակցություն չունեն և փորձում են տպավորություն ստեղծել, որ աջակցություն ունեն ինչ-որ այլ տեղից: Երևի Կարեն Կարապետյանն ուզում է տպավորություն ստեղծել, որ դրսից աջակցություն ունի, բայց ես չեմ կարծում, որ դա մտքի արժանապատիվ ուղղություն է»։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյաննն այսօր հայտարարել է, որ Կ. Կարապետյանն անհեռանկարային է համարում Նիկոլ Փաշինյանի հետ «բանակցությունները» և մերժում՝է հանդիպումը:

Նմանատիպ նյութեր