211652_close_icon
views-count10073 դիտում article-date 13:18 27-04-2018

Դիեգո Սիմեոնեին կարող են որակազրկել երեք խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՈւԵՖԱ-ն կարող է մինչև երեք խաղ որակազրկել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին՝ Եվրոպայի լիգայի 1/2 եզրափակիչ փուլի՝ «Արսենալի» հետ կայացած առաջին [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/27/1094719/]խաղում[/url] (1:1) տեղի ունեցած միջադեպի համար: Հանդիպման 10-րդ րոպեին ֆրանսիացի մրցավար Կլեման Տյուրպենը հեռացրեց մադրիդցիների պաշտպան Շիմո Վրսալկոյին: Երեք րոպե անց հեռացվեց նաև Սիմեոնեն: 47-ամյա արգենտինացի մասնագետը դեղին քարտ էր պահանջել «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինի համար՝ խախտում կատարելու համար և մրցավար որոշումներին շատ բուռն կերպով էր արձագանքել: Սիմեոնեն միանշանակ բաց կթողնի Մադրիդում կայանալիք հանդիպումը, սակայն ՈւԵՖԱ-ի կանոնակարգը 2 խաղով որակազրկելու պատիժ է նախատեսում, երբ մարզիչը իրեն անվայելէ պահում: Բացի այդ, եթե Տյուրպենը արձանագրի իր հասցեին Սիմեոնեի վիրավորական արտահայտությունները, ապա մարզչին կորակազրկեն երեք խաղով և նա կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի եզրափակիչը, եթե «Ատլետիկոն» հաղթահարի «Արսենալի» արգելքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր