211652_close_icon
views-count11883 դիտում article-date 12:25 27-04-2018

Արսեն Վենգեր. «Արսենալը» կարող էր արդեն Եվրոպայի Լիգայի եզրափակիչ դուրս գալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ամփոփել է Եվրոպայի լիգայի 1/2 եզրափակիչ փուլում «Ատլետիկոյի» հետ առաջին հանդիպման (1:1) արդյունքները: Հաշվի առնելով, թե ինչպես էր ընթանում խաղը, և ինչպես էինք մենք գործում, սա հնարավար ամենավատ արդյունքն էր: Սակայն պատասխան խաղին մենք մեկնում ենք դրական տրամադրվածությամբ և հաջորդ փուլ դուրս գալու մտադրությամբ: Ցավոք, մենք մրցակցին ոչնչից գոլ նվիրեցինք մրցակցին, սակայն մենք պետք է ուշքի գանք այս անհաջողությունից և պատրաստվենք հաջորդ խաղին: Մենք արդեն այսօր կարող էինք եզրափակիչ դուրս գալ, բայց դա տեղի չունեցավ: Նրանց դարպասապահը բազմիցս փրկեց իրենք, իսկ մադրիդցիները ցույց տվեցին իրենց մակարդակը՝ իրացնելով միակ պահը: Ինչ վերաբերում է նրան, որ «Ատլետիկոն» իր խաղադաշտում գործնականում գոլ բաց չի թողնում, ապա պետք չէ վիճակագրությանը նայել, այլ պետք է տեսնել միայն սեփական խաղը, և մենք վստահ ենք, որ կարող ենք խփել որտեղ պետք է: Կարևորը, մենք դրա հավատով ենք մեկնում Մադրիդ», ասել է Վենգերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր