211652_close_icon
views-count50797 դիտում article-date 10:33 27-04-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 30-ամյա վարորդը քարով բարձված Камаз-ով Ոսկեհատ գյուղում կողաշրջվել է. վիրավորներին օգնության են հասել գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 30-ամյա Աշոտ Հարությունյանը Ոսկեհատ գյուղի սկզբնամասում իր վարած Камаз մակնիշի 12 ՕՍ 904 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ պայաններում կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 25-ամյա Մուրադ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է եղել։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան բարձված է եղել քարով և մասնագետների կարծիքով՝ վթարի պատճառ կարող էր լինել նաև այն, որ սահմանված քաշից ավել է բարձված եղել։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղի բնակիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր