211652_close_icon
views-count13845 դիտում article-date 10:07 27-04-2018

Չկա լուծում առանց Նիկոլ Փաշինյանի գործոնի. մանրամասներ` ՀՀ նախագահի հետ հանդիպումից

Ապրիլի 26-ի ուշ երեկոյան կայացել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս առնչությամբ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է. «Հանդիպումը ձևական չէր։ Նախագահը ներկայացրեց իր միջնորդական առաքելության որոշ արդյունքները, մենք ներկայացրեցինք կոնկրետ առաջարկներ։ Անկեղծ հույս ունենք, որ հնարավոր է գտնել իրոք ճիշտ լուծում։ Մեր առաջարկները հետևյալ սկզբունքների վրա են կառուցված. ա. չի կարող լինել ուժային լուծում, բ. չկա լուծում առանց Նիկոլ Փաշինյանի գործոնի, գ. պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դ. այս պահին առկա լուծման մի քանի տարբերակները պետք է հրապարակայնացնել հասարակության լայն շերտերի համար։ Հայաստանում շատ բան է փոխվել։ Պետք է մի բան հասկանալ՝ այլևս չկա վերադարձ հին բարքերին ու հին խաղի կանոններին։ Նոր սերունդը մերժեց հին վերնախավին։ Սա արժեքների, մտածելակերպի հակադրությունն է, որտեղ անպայման հաղթելու է առաջընթացը։ Հանդիպումից դուրս ենք եկել որոշակի հույսերով։ Ուզում եմ ընդգծել նախագահի՝ Արմեն Սարգսյանի, իրոք, անկեղծ ջանքերը՝ անելու իրենից կախված ամեն ինչ լուծում գտնելու համար»:

Նմանատիպ նյութեր