211652_close_icon
views-count11298 դիտում article-date 09:29 27-04-2018

Դատախազը 20 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը: Ալեքսանյանը հայտարարագրել է 23 միլիոն դրամ դրամական մկիջոցներ, որոնք նախորդ տարվա ընթացքում չեն փոփոխվել, և 25 միլիոն 203 հազար դրամ տարեկան եկամուտներ, որից 20 միլիոն դրամը նվիրատվություն է, իսկ մնացածն էլ՝ աշխատավարձ: Կինը՝ Սոֆյա Մաթևոսյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, հայտարարագրել է 15 միլիոն դրամ դրամական միջոցներ ու 23 միլիոն 49 հազար դրամ եկամուտներ, որից 20 միլիոն 382 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ 2 միլիոն 667 հազար դրամը աշխատավարձ: Բացի այս, պաշտոնյայի կինը ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 22 միլիոն 332 հազար դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր