211652_close_icon
views-count6095 դիտում article-date 20:13 26-04-2018

Դիեգո Սիմեոնե. Ցանկանում եմ սովորել Վենգերից

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Արսենալի» հետ կայանալիք առաջին խաղին: «Ինչ ես եկել եմ Մադրիդ, թիմը զգալիորեն ավելի ուժեղ է դարձել: Որքան նշաձողը բարձրացրեցինք, այնքան քննադատները շատացան: Գոհ եմ մեր ներկայիս մակարդակից: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հոգեբանորեն անկաշկանդ գործել «Արսենալի» մարզադաշտում: Եզրափակիչ դուրս գալու համար համարձակություն է անհրաժեշտ: Ինչ վերաբերում է Վենգերին, ապա առաջինը, ինչ մտքիս գալիս է, դա հիացմունքն է: Ես ինձ դեռևս երիտասարդ մարզիչ եմ համարում, ցանկանում եմ հետևել և սովորել նրանից: Նա զարմանալի տեղ է զբաղեցրել ֆուտբոլում», ասել է Սիմեոնեն: Վերջինս հայտնել է, որ Դիեգո Կոստան ապաքինվել է վնասվածքից և կարող է մեկնարկային կազմում տեղ գտնել: «Արսենալ»-«Ատլետիկո» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:05-ին:

Նմանատիպ նյութեր