6598 դիտում
20:05 26-04-2018
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ղազախստանում
Ապրիլի 24-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքի մերձակայքում գտնվող Սպասսկի գյուղում, նախկին համակենտրոնացման ճամբարի (Կարլագի) տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը, Կարագանդայի հայկական մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Նավասարդյանը, Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ դեսպան Արա Սահակյանն իր ելույթում ընդգծեց Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակն անշեջ պահելու, մեր չմարող վիշտը ազգային միասնության ամրապնդմամբ, Հայաստանի Հանրապետության շենացմամբ, Արցախի հայության անկախության պահպանմամբ ամոքելու անհրաժեշտությունը:
Կարագանդայի հայկական մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Նավասարդյանը հիշեցրեց, որ տեղի հայկական համայնքը տարիներ շարունակ իր հարգանքի տուրքն է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և տարբեր սերնդի ղազախահայերի այսօրվա հոծ ներկայությունը վկայությունն է այն իրողության, որ մեր ժողովրդի բնաջնջման դիվական ծրագիրը չէր կարող նպատակին հասնել, որովհետև մենք ոգու բացառիկ տոկունությամբ և չարիքին դիմակայելու անկոտրում կամքով օժտված ժողովուրդ ենք եղել, կանք ու կմնանք:
Միջոցառման ավարտից հետո Հովհաննես սարկավագ Մելիքյանը (Հայ Կաթողիկե եկեղեցի) մատուցեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ:
Ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Ղազախստանի Ալմաթի, Ատըրաու, Ակտաու, Ակտոբե քաղաքների հայկական համայնքներում:
Նմանատիպ նյութեր
4089 դիտում
15:27 24-04-2018
Լոնդոնում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7119 դիտում
23:30 24-04-2018
Ուկրաինայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4896 դիտում
23:09 25-04-2018
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում
Այս բաժնից
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո
298 դիտում
18:38 24-04-2024
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
361 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր