211652_close_icon
views-count7848 դիտում article-date 17:49 26-04-2018

Սալահին Մեքքայում հողատարածք կնվիրեն

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահին ցանկանում են մահմեդաականների համար սուրբ համարվող Մեքքայում հողատարածք նվիրել: Նման առաջարկով է հանդես եկել Մեքքայի քաղաքապետ Ֆարհադ Ալ-Ռուքին: «Այդ նվերը հարգանքի տուրք է եգիպտացի աստղին: Նա հայտնի է իր բարոյական բարձր հատկանիշներով և բարի բնավորությամբ: Նա Բրիտանիայում դրսևորում է մահմեդականների լավագույն հատկանիշները, ինչի շնորհիվ նա դարձել է կրոնական հանդուրժողականության և էթնիկ արժեքների դեսպանը: Հողն իրենն է, նրա համար մի քանի տարբերակ կա: Եթե նրան թույլատրված է հողատարածք ունենալ Մեքքայում, ապա դա իրենն է: Նա կարող է այն իրեն պահել, կարող է մզկիթ կառուցել, բարեգործական հիմնադրամ կամ ընդհանրապես վաճառել, գումարը վերցնել», ասել է Մեքքայի քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր