211652_close_icon
views-count5056 դիտում article-date 15:13 26-04-2018

Դամասկոսում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 24-ին Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպ. Նալբանդյանի կողմից մատուցվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի Սուրբ Պատարագ որին ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, ՍԱՀ Ժողովրդական Ժողովի պատգամավոր, սիրիա-հայկական խորհրդարանական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Հովսեփ եպ. Առնաությանը, Սիրիայի ՄԱԿ ներկայացուցիչները Դամասկոսի քրիստոնյա եկեղեցիների առաջնորներն ու պատվիրակները, համայնքապետերը և այլոք: Պատարագից հետո Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության հուշարձանի առջև մատուցվեց Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգ՝ բարձրաստիճան հյուրերի և քույր եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նույն օրը Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելեցին Դամահայ միությունների ներկայացուցիչները: Դիմելով ներկաներին՝ դեսպան Փոլադյանը նշեց, որ Ցեղասպանությունից հարյուր տարի անց մեկուկես միլիոն զոհերի հիշատակը վառ է մնում հայ ազգի հիշողության մեջ և անհրաժեշտ է այն պահպանել և փոխանցել եկող սերունդներին: Դեսպանն ընդգծեց, որ Սիրիայում տիրող ծանր ռազմաքաղաքական իրադրության պայմաններում հայ համայնքի հավաքականության և համախմբվածության, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և սփյուռքի անքակտելի եռամիասնության պահպանման կարևորությունը: Ապրիլի 24-ի երեկոյան Դամասկոսի Հայ Կաթողիկե Թագուհի Տիեզերյաց եկեղեցում Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Հովսեփ եպ. Արնաությանի ղեկավարությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ և աղոթք: Այնուհետև, Հայ Կաթողիկե «Ամինյան» սրահում տեղի ունեցավ հուշահանդես՝ Դամասկոսի ազգային միությունների մասնակցությամբ: Բացման խոսքում դեսպան Արշակ Փոլադյանը նշեց, որ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ գործած ցեղասպանությունը կանխավ մտածված և ծրագրված էր, ինչի մասին վկայում են օտարազգի ականատեսները, դիվանագետները և ռազմական գործիչները: Դեսպանը հավելեց, որ Հայ դատի արդարացի լուծման համար անհրաժեշտ է միավորել Հայաստանի, Արցախի և սփյուռքահայության ջանքերը: Ապրիլի 24-ին սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Դեսպան Պոլադյանն անդրադարձավ Օսմանյան Թուրքիայի՝ սեփական տարածաշրջանային նպատակներն իրականացնելու համար հայ ազգը բնաջնջելու զարհուրելի ծրագրին: Ապա նա ներկայացրեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Արշակ Փոլադյանը նաև հարցազրույց տվեց սիրիական «Իխբարիյա» հեռուստաալիքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր