211652_close_icon
views-count12470 դիտում article-date 14:36 26-04-2018

«Իմ քայլը» նախաձեռնության անդամները շարունակեցին բողոքի ակցիաները. կարգախոսը՝ «վերջ դնել անօրինականություններին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 26-ին, «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները շարունակեցին բողոքի ակցիաները։ Նրանք նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը սկսեցին Կոմիտասի պողոտայից և այժմ Հանրապետության հրապարակում են։ Մինչ երթը սկսելը, Ն. Փաշինյանը կոչ արեց մասնակիցներին, որ նրանք հետևեն, որպեսզի երթում չլինեն առանց համարանիշների ավտոմեքենաներ և անհապաղ կանխվեն անօրինականությունները։ Ավելի վաղ Փաշինյանը կոչով էր հանդես եկել. «Կոչ եմ անում առժամանակ դադարեցնել Երևանում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել Երևանում երթևեկության վերականգնմամբ: Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն և փորձեն այս ամենը վերածել անվերահսկելի գործողության: Մենք պետք է առաջին հերթին զբաղվենք դրանով, որ նման երևույթներ չլինեն: Իրավիճակը պետք է լինի վերահսկելի: Խոսքը միայն Երևանի մասին է»։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+

Նմանատիպ նյութեր