211652_close_icon
views-count8380 դիտում article-date 13:19 26-04-2018

Յուպ Հայնկես. Մենք «Ռեալին» երկու գոլ նվիրեցինք, բայց չենք հանձնվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Ռեալից» կրած պարտությունը (1:2): «Մենք ակնհայտ սխալներից հետո «Ռեալին» երկու գոլ նվիրեցինք, իսկ մեր ստեղծած պահերը չիրացրեցինք: Մեզ միայն գոլերը պակասեցին: Բարդ էր ընդունել Ռոբենի ու Բոատենգի կորուստները, իսկ հետո մենք ընդմիջումից առաջ հիմար գոլ բաց թողեցինք: Բոլոր դեպքերում, մենք բազմաթիվ լավ պահեր ստեղծեցինք, պարզապես չիրացրեցինք՛ Մենք չենք հանձնվի, առջևում դեռ 90 րոպե կա: Այսպիսի մակարդակի խաղերում չի կարելի նման սխալներ թույլ տալ պաշտպանությունում: Պետք է ավելի արդյունավետ գործել, երբ պահեր ես ստեղծում», ասելէ Հայնկեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր