211652_close_icon
views-count15602 դիտում article-date 12:42 26-04-2018

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խստորեն պահպանել երթևեկության կանոնները

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում իր կողմնակիցներին կոչ արեց առժամանակ դադարեցնել փողոցների փակումը և զբաղվել մայրաքաղաքում առանց պետհամարանիշի երթևեկող մեքենաներով: «Կոչ եմ անում բոլորին Երևանում բացել բոլոր փակ փողոցները: Բոլոր ակտիվիստներին խնդրում եմ գտնել առանց պետհամարանիշի կամ փակ պետհամարանիշներով մեքենաները: Այսօր առանց պետհամարանիշ կամ փակ համարներով ոչ մի մեքենա չպետք է լինի»,- ասաց նա: «Հորդորում ենք բոլորին պահպանել վերը նշված կանոնները, այլապես բոլոր անօրինական քայլերը մեր կողմից կդիտվեն որպես սադրանք»,-ասաց նա։ «Այսօր՝ ժամը 7-ին, հանրահավաքն ուժի մեջ է, և այսօր շատ կարևոր խոսակցություն պետք է լինի: Որոշ ուժեր փորձում են հակահեղափոխություն անել»,- հավելեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր