56462 դիտում
12:27 26-04-2018
Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը
Հայաստանի խորհրդարանը վարչապետի ընտրության հարցը կքննարկի մայիսի 1-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տարածած հայտարարության մեջ:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական է տվել: ՀՀ Սահմանադրության համաձայն` ՀՀ վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում Ազգային ժողովի խմբակցությունները իրավունք ունեն ներկայացնել վարչապետի թեկնածուներ, ինչից հետո խորհրդարանում բաց անվանական քվեարկությամբ տեղի է ունենում վարչապետի ընտրությունը:
Նմանատիպ նյութեր
32909 դիտում
16:59 01-05-2018
ՀՀ ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր խոսքը Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության ժամանակ. Tert.am
3811 դիտում
10:25 19-05-2017
Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը. ՈՒՂԻՂ
7552 դիտում
10:45 02-03-2018
ՀՀ Ազգային ժողովում ընթանում է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
340 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
295 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր