211652_close_icon
views-count59495 դիտում article-date 12:14 26-04-2018

Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են BMW-ն, Камаз-ն ու մարդատար Газель-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։25-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Камаз մակնիշի 29 ՍՍ 484 համարանիշի, BMW մակնիշի 35 RO 068 համարանիշի և մարդատար Газель մակնիշի 922 ՏԼ 45 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը՝ Գյումրիի բժշկական կենտրոն, 2-ը՝ Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ հավաքվածները հայտնել են՝ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Գ. Վարդանյանն ու Ռ. Ասրյանը։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ տեսուչ Հարություն Հարությունյանն ու տեսուչ Սարգիս Աղաջանյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Камаз-ի վարորդը, ով բախվել է BMW-ին, BMW-ն էլ իր հերթին բախվե է մարդատար Газель-ին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր