211652_close_icon
views-count44776 դիտում article-date 11:13 26-04-2018

Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու. ՀՀԿ-ականները մինչև ուշ գիշեր մնացել են ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները երեկ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, խորհրդարանում են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանց հրահանգված է եղել մնալ խորհրդարանում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում: Խմբակցության նիստ անելուց հետո մեծամասնությունը գնում-գալիս էր ԱԺ շենքով: Նրանք նաև միմյանց հետ կատակում էին՝ ասելով. «Գիշերանոցդ բերե՞լ ես, այսօր այստեղ ենք մնալու», «բա ուտելիք այստեղ ո՞նց ենք սարքելու»: Բանն այն է, որ նրանք էլ չգիտեն, թե ինչ է սպասվում, քանի որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պարզապես անհետացել էր ու նրա հետ հնարավոր չէր քննարկել, հասկանալ՝ ինչ անեն: Կարապետյանի՝ սեփական կուսակիցների նկատմամբ արհամարհանքն ու անհետացումը պարզապես նյարդայնացրել էր առանց այն էլ իշխանությունը կորցնելու վտանգի պատճառով անհանգիստ ՀՀԿ-ականներին: Միաժամանակ ՀՀԿ-ականները այս օրերին մայրաքաղաքում ցույցերի հետևանքով փողոցները փակ լինելու պատճառով չէին կարող լքել տարածքը, քանի որ ցանկացած պահի միգուցե վերադառնային՝ որոշումներ կայացնելու կամ պարզապես քննարկումները շարունակելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր