211652_close_icon
views-count20472 դիտում article-date 09:51 26-04-2018

Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։ Այս մասին երեկ գիշեր ֆյսբուքյան իր էջում հայտնել է Ն. Փաշինյանը։ «Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»,-գրել է նա։ Նշենք, որ հանդիպմանը լրագրողներ չեն եղել։

Նմանատիպ նյութեր