211652_close_icon
views-count5438 դիտում article-date 21:27 25-04-2018

Այսօր հայոց մեծ գուսան Աշոտի ծննդյան օրն է

[color=#EF2929]Իմ ժողովուրդ[/color] Ո՜վ ժողովո՛ւրդ, իմ ծնողը դո՛ւ ես, դո՛ւ, Ինձ կյանք տվող, ինձ սնողը դո՛ւ ես, դո՛ւ: Քո շեն այգում ես մի տերեւ՝ անցողիկ, Ինձ փայփայողն, ինձ պահողը դո՛ւ ես, դո՛ւ: Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ, Քիչ է դարձյալ, իմ սուրբ մայրը դո՛ւ ես, դո՛ւ: Ես առանց քեզ ուրախություն, սեր չունեմ, Քեզնից բացի ուրիշ հալալ տեր չունեմ: Աշխարհ գիտի, որ ես հեր ու մեր չունեմ, Իմ հերն ու մերն, իմ ծնողը դո՛ւ ես, դո՛ւ: Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ, Քիչ է դարձյալ, իմ սուրբ մայրը դո՛ւ ես, դո՛ւ: Հե՜յ ժողովո՛ւրդ, կուզեմ լինել հովի պես, Դադար չառնեմ, անվերջ ծփամ ծովի պես, Սիրտդ հուզեմ՝ անմահ Սայաթ-Նովի պես, Իմ քնարին շունչ տվողը դո՛ւ ես, դո՛ւ: Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ, Քիչ է դարձյալ, իմ սուրբ մայրը դո՛ւ ես, դո՛ւ: Երգ հյուսելով թող ճերմակեմ ձյունի պես, Սեգ սարերիդ լանջին փարվեմ ձյունի պես, Քո դաշտերի վրա հալվեմ ձյունի պես, Քո Աշոտին կյանք տվողը դո՛ւ ես, դո՛ւ: Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ, Քիչ է դարձյալ, իմ սուրբ մայրը դո՛ւ ես, դո՛ւ:

Նմանատիպ նյութեր