211652_close_icon
views-count71839 դիտում article-date 19:31 25-04-2018

Արտակարգ դեպք Գյումրիում. ոստիկաններն ու քննիչները պարզում են 27-ամյա տղային հիվանդանոց տեղափոխելու հանգամանքները. տեղի ունեցածը ինքնավնասում է, թե դանակահարություն՝ ճշտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնի հերթապահ խումբը Գյումրու քաղաքային մարզադաշտի մոտից բժշկական կենտրն է տեղափոխել մի քաղաքացու՝ պարանոցի հատվածում ծակած վնասվածքով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 27-ամյա Հմայակ Խաչատրյանն է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հիվանդանոցից հայտնել են, որ նա գտնվում է վիրահատարանում և այս պահին բժիշկները վիրահատում են նրան: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ: Իրավապահները 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ Հ. Խաչատրյանին դանակահարել են, կամ տեղի ունեցածը ինքնավնասում է: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր