211652_close_icon
views-count4675 դիտում article-date 19:15 25-04-2018

Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կողմերն անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանադրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը: Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու իր առաջարկի մասին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ: Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը

Նմանատիպ նյութեր