211652_close_icon
views-count4223 դիտում article-date 17:52 25-04-2018

Գործադրվում են առավելագույն ջանքեր ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտակարգ ռեժիմով աշխատանքի պայմաններում գործադրվում են ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումն ու պաշտպանությունն ապահովելուն ուղղված առավելագույն ջանքեր: Ոստիկանությունն ու այլ պետական մարմիններ պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների իրավունքի լիարժեք իրացումը՝ բացառելով իրավունքի որևէ տեսակի խախտում: Խնդրում եմ նկատի ունենալ, որ քաղաքացիների իրավունքների արդյունավետ իրականացման տեսանկյունից խնդրահարույց են իրավասու մարմինների կողմից իրենց գործառույթների կատարման դժվարությունները կամ խոչընդոտները: Մտահոգիչ է այն, որ փակված վիճակում են երկրի համար կենսական կարևորության ճանապարհներ: Հանրային իշխանության բոլոր ներկայացուցիչներից, ում աշխատանքն այս բարդ օրերին կապված է պետության կենսական կարևորության գործառույթների, մարդկանց պաշտպանվածության ու անվտանգության հետ, պահանջում եմ լինել խիստ զգոն և օրենքով սահմանված պարտականություններ կատարել լիարժեք. դուք կոչված եք ձեր կարևոր աշխատանքով երաշխավորելու ինչպես ցուցարարների, այնպես էլ մյուս քաղաքացիների իրավունքները: Ստեղծված պայմաններում բոլորիս պարտքն է անհապաղ գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ուստի, կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ցուցաբերել հանդուրժողականություն ու պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ մարդու իրավունքների խախտումներին և անհամաչափ սահմանափակումներին նպաստող գործողություններից: Խնդրում եմ լրագրողներին շարունակել ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը: [b]Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան[/b]

Նմանատիպ նյութեր