211652_close_icon
views-count6248 դիտում article-date 17:02 25-04-2018

Մահացել է ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Անրի Միշելը

Ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Անրի Միշելը մահացել է 70 տարեկան հասակում՝ իր հայրենիքում: Միշելը կիսապաշտանի դիրքում 16 տարի հանդես է եկել «Նանտի» կազմում, ինչպես նաև 50 խաղ է անցկացրել Ֆրանսիայի հավաքականում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո սկսել է մարզչական գործունեությունը: Որպես մարզիչ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ նվաճել է 1984թ. Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը, նրա գլխավորությամբ երկրի ազգային հավաքականը 1986թ. դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Նմանատիպ նյութեր