211652_close_icon
views-count5044 դիտում article-date 16:33 25-04-2018

«Ուրալը» չի երկարաձգի պայմանագիրը Մանուչարյանի հետ

Եկատերինբուրգի «Ուրալը» չի երկարաձգի պայմանագիրը Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ: Դա երկկողմանի որոշում է, որտեղ նախաձեռնությունը եղել է ակումբի կողմից: Մանուչարյանը «Ուրալի» կազմում հանդես է եկել 2011/12 մրցաշրջանից: 2016-ի վերջից նա մի քանի ամսով խաղաց Թայլանդում, որից հետո նորից վերադարձավ «Ուրալ»: Ռուսական ակումբի նախագահ Գրիգորի Իվանովը չի հաստատել, կամ՝ հերքել այս տեղեկությունը, միայն նշել է, որ մրցաշրջանն առայժմ չի ավարտվել: Այլ մեկնաբանություններից նա հրաժարվել է:

Նմանատիպ նյութեր