211652_close_icon
views-count5767 դիտում article-date 16:14 25-04-2018

Յուրգեն Կլոպ. Սալահին անհնար է կանգնեցնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ռոմային» ջախջախելուց հետո (5:2) ընդգծել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի խաղը, որը դարձավ երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: «Նման մարզավիճակում գտնվող Սալահի դեմ անհնար է խաղալ: Նրա ազդեցությունը հսկայական է: Առաջին գոլը՝ հանճարեղ հարված էր, երկրորդը՝ փայլուն կոմբինացիա: Սալահը ֆենոմենալ մրցաշրջան է անցկացնում: Դրա մասին կարելի է դատել նրանից, թե որքան աղմուկ կա նրա անվան շուրջ:Մենք պետք է նրան օգնենք ցուցադրել նման ֆուտբոլ: Շատ ուրախ եմ, որ ամռանը նա միացավ մեզ», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր