211652_close_icon
views-count8342 դիտում article-date 15:23 25-04-2018

Քաղաքական գործընթացները անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ. բուհերի ռեկտորների խորհրդի հայտարարությունը

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել քաղաքական գործընթացները անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ: «Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը ու բռնության հավանական գործադրումը: Միայն այսկերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից»,-ասված է հայտարարությունում: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Նմանատիպ նյութեր