211652_close_icon
views-count28827 դիտում article-date 12:56 25-04-2018

ՍԴՀԿ-ն կոչ է անում Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորությունները։ Այս մասին ասվում է կուսակցության հայտարարությունում։ «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար: Մնացյալ բոլոր քայլերըը կարող են հանգեցնել անվերադարձ և վտանգավոր հետևանքների: Մինչ երկրում քաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, Հնչակյան կուսակցությունը շարունակելու է մնալ ընդվզող մեր հայրենակիցների շարքերում»,–ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր