16619 դիտում
12:30 25-04-2018
ՕԵԿ-ն կոչ է անում ընդունել շարժման առաջարկները, երաշխավորել խաղաղ հանգուցալուծում, իսկ կուսակիցներին շարունակել ակտիվ մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը
ՕԵԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Օրինաց երկիր» կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը և ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը, որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կոչ է անում այսօրվա իշխանություններին` հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները , ցուցաբերել խոհեմություն և ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին և շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին ` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության:
Իրավապահներից պահանջում ենք զերծ մնալ ցուցարարների և շարժման մասնակիցների նկատմամբ ուժի հնարավոր կիրաժման որևէ դրսևորումից:
Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին իրենք ակտիվ և խաղաղ մասնակցությունն ունենալ համաժաղովրդական շարժմանը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին»։
Նմանատիպ նյութեր
63132 դիտում
11:17 25-04-2018
ԲՀԿ-ն կոչ է անում Երևանի և մարզերի իր բոլոր կուսակիցներին դուրս գալ փողոց
853 դիտում
11:52 08-03-2023
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը
Այս բաժնից
325 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո
298 դիտում
18:38 24-04-2024
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր