211652_close_icon
views-count12411 դիտում article-date 12:08 25-04-2018

Լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին. «Ժառանգություն» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել` կուսակցականներին ու համակիրներին կոչ անելով շարունակել անհնազանդության ակցիաները։ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև գործող իշխանության և համակարգի դեմ: Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին: Կոչ ենք անում բոլոր կուսակցականներին ու համակիրներին՝ շարունակել պայքարը և ակտիվ մասնակցությամբ նպաստել մեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաներին՝ սկսած արդար գործը հաղթական ավարտին հասցնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր