211652_close_icon
views-count15875 դիտում article-date 10:51 25-04-2018

Ցուցարարները կրկին հավաքվում են Հանրապետության հրապարակում. նախատեսված է բողոքի ակցիա

Հանրապետության հրապարակը լցվում է քաղաքացիներով. ժամը 11.00-ին նախատեսված է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիայի անցկացումը: Հավաքվածները վանկարկում են «միացում», իսկ մեքենաների վարորդները ազդանշան են տալիս: Հիշեցնենք, որ 11 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Ն. Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Ն. Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել, իսկ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին, վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները և թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության:

Նմանատիպ նյութեր