211652_close_icon
views-count4710 դիտում article-date 12:43 25-04-2018

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Maykor GmCS» ընկերության նախագահին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Maykor GmCS» ընկերության նախագահ Եկատերինա Վորոպաևայի գլխավորած պատվիրակությանը։ Ընկերության ներկայացուցիչները նախարարի պաշտոնակատարին ներկայացրին իրենց գործունեությունը, նշեցին, որ սեփական արտադրանքներն են մշակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այն ներառում է տնտեսության մի շարք ճյուղեր, այդ թվում` փոստը և տրանսպորտային համակարգերը։ Եկատերինա Վորոպաևան Վահան Մարտիրոսյանին տեղեկացրեց, որ հայկական ընկերություններից մեկում ներդրել են «Մայքրոսոֆթի» ծրագրերից մեկը, որը հայաֆիկացրել են: Նա ընդգծեց, որ հետաքրքրված են հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցությամբ։ Անդրադարձ եղավ նաև տրանսպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններին, մասնավորապես, միասնական տոմսի համակարգի ներդրմանը, քաղաքային միջավայրում և մայրուղիներին անվտանգությունը բարձրացնելու նպատակով տրանսպորտային հոսքերի ավտոմատ կառավարմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկումը շարունակելու ոլորտի մասնագետների հետ։

Նմանատիպ նյութեր