211652_close_icon
views-count13012 դիտում article-date 10:30 25-04-2018

Ավտովթար Արմավիրի մարզում. Մուսալեռում բախվել են Opel-ը ու «07»-ը, ինչի հետևանքով «07»-ը մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 QA 236 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 33 UP 728 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «07»-ը մի քանի պտույտ գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդը և 1 ուղևոր տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր