211652_close_icon
views-count39786 դիտում article-date 10:28 25-04-2018

«Հանրապետություն» կուսակցությունը այսօրվանից մասնակցելու է բողոքի գործողություններին. Aysor.am

«Իմ քայլը» շարժումն այսօրվանից վերսկսում է զանգվածային խաղաղ անհնազանդության գործողությունները։ Բողոքի գործողություններին այսօրվանից միանում է նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որի նախագահը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն է։ «Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով և հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր