15576 դիտում
10:19 25-04-2018
Թավշյա հեղափոխության երկրորդ արարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հետ նախապես համաձայնեցված բանակցություններից: Ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ Կարապետյանն այս որոշումը մեկնաբանել է, թե Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ և հայտարարել բացառապես սեփական օրակարգի շուրջ բանակցությունների մասին: Փաշինյանն էլ արձագանքել է` նշելով, թե Ս. Սարգսյանի հրաժարականը փորձ է արվում օգտագործել ՀՀԿ իշխանությունը պահելու համար, հետևաբար ինքը կսպասի ՀՀԿ-ականների զանգին։ «Եթե ոչ, առավոտից վերսկսում են բողոքի անհնազանդության գործողությունները»,- ասել է նա:
Հիմա Կ. Կարապետյանն է կանգնած համազգային ատելություն վաստակելու և նույնկերպ քաղաքական լուսանցք ճանապարհվելու շեմին:
Հ.Գ. Իսկ մինչ այդ օրակարգից դեռ դուրս չի եկել Կ. Կարապետյանի լեգիտիմության խնդիրը. արդյո՞ք նա բավարարում է Սահմանադրությամբ վարչապետի համար սահմանված պահանջներին, մասնավորապես Մոսկվայից եկած Կարապետյանն արդյո՞ք 4 տարի մշտապես բնակվել է ՀՀ-ում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4010 դիտում
09:38 13-02-2016
Թավշյա հեղափոխության նման իրավիճակ է ձևավորվել. «Ժողովուրդ»
2722 դիտում
10:38 30-08-2018
Թավշյա հեղափոխության օրերին միջազգային պահուստները կտրուկ նվազել են․ «Ժողովուրդ»
11138 դիտում
10:44 30-06-2017
«Թավշյա հեղափոխության» գինը. «Առավոտ»
Այս բաժնից
22369 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին