211652_close_icon
views-count5288 դիտում article-date 16:15 25-04-2018

Սիրիայում անօդաչուների միջոցով փորձել են հարձակվել ռուսական ավիաբազայի վրա

Ռուսական ՀՕՊ համակարգերը 2 անօդաչու սարք են խոցել Լաթաքիայում տեղակայված ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում։ Այդ մասին հայտնել է Directorate 4 ալիքը՝ վկայակոչելով պաշտոնական Դամասկոսի իր աղբյուրներին։ Վերջինների տվյալներով՝ անօդաչուները ոչնչացվել են մինչև նրանց կողմից նռնակների նետումը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տարվա մարտ ամսին գրոհայինները փորձել էին կրկին անօդաչուների միջոցով հարձակում իրականացնել նշված ավիաբազայի վրա։ Անօդաչու սարքերը կրկին ոչնչացվել էին, մինչև կհասցնեին նռնակներ նետել ավիաբազայի վրա։

Նմանատիպ նյութեր