211652_close_icon
views-count6622 դիտում article-date 09:40 25-04-2018

Բոլորն ազատ են արձակվել, վերջին ազատ արձակվածը Լևոն Բարսեղյանն է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ շուրջ 11 օր տևած անհնազանդության գործողություններից հետո զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով մեկուսարանում հայտնված մի քանի հարյուր քաղաքացիները երեկվա դրությամբ ազատության մեջ էին։ Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ասաց, որ թիվ հստակ նշել չի կարող, քանի որ քաղաքացիներին մի բաժնից մյուս բաժին են տեղափոխել, և խնդրեց այդ տվյալները վերցնել ոստիկանությունից։ Նա միաժամանակ ասաց, որ նախօրեի կեսգիշերին ունեցած տեղեկությունների համաձայն, բոլորն ազատ են արձակվել, վերջին ազատ արձակվածը Գյումրիի ժուռնալիսնտերի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն է»։ [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր