211652_close_icon
views-count10204 դիտում article-date 09:07 25-04-2018

Իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սամաններում. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ը Հայաստանին կառուցողական երկխոսության կոչ է արել: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել նոր հայտարարությամբ, հաղորդում է «[url=https://www.amerikayidzayn.com/a/4363302.html]Ամերիկայի ձայն[/url]»-ը: «Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սամաններում: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր