211652_close_icon
views-count6576 դիտում article-date 19:35 24-04-2018

Ստեփանավանում նույնպես տեղի է ունեցել հիշատակի արարողություն. ծաղիկներ են խոնարհվել սրբադասված անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող կոթողի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ստեփանավանում այսօր՝ ապրիլի 24-ին, տեղի է ունեցել հիշատակի արարողություն` ի հիշատակ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության 1.5 մլն. անմեղ նահատակների հիշատակին: Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, քաղաքում գործունեություն ծավալող պետական ու ոչ պետական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, զինվորականներ, բազմաթիվ ստեփանավանցիներ մեծ ու փոքր, ծաղիկներ են խոնարհել սրբադասված անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող կոթողի մոտ: Ելույթ է ունեցել քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդը, կոչ արել միասնականության և ուժեղ պայքարի, քանի դեռ վերականգնված չէ պատմական արդարությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր