211652_close_icon
views-count8302 դիտում article-date 16:59 24-04-2018

Չինուհին հիվանդանոցում է հայտնվել «երկնքից» ընկած շան պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանում մի կին հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա վրա շուն է ընկել բարձրությունից։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դեպքն արձանագրել է հսկող տեսախցիկը։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է կինը մոտենում բնակելի շենքի մուտքին, երբ այդ ժամանակ վերևից իր վրա շուն է ընկնում։ Վերջինս ուշագնաց վայր է ընկնում գետնին, իսկ շունը փախչում է։ Դեպքի ականատեսները շտապօգնություն են կանչում և կնոջը տեղափոխում են հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ ախտորոշում են գանգուղեղի ցնցում և պարանոցի վնասվածք։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները և որոնողական աշխատանքներ տանում շան տիրոջը գտնելու ուղղությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր