211652_close_icon
views-count7509 դիտում article-date 15:53 24-04-2018

Արցախում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ են անցկացվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 103-րդ տարելիցի առթիվ, Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող են այցելել հարյուրավոր մարդիկ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու` Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին: «[url=http://artsakhpress.am/arm/news/85150/cexaspanutyan-zoheri-hishatakin--nvirvats---arcakhum-ogekochman-mijocarumner-en-anckacvum-lusankarner.html]Արցախպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Զանգակատուն-հուշակոթող են այցելել նաև ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ԱԺ պատգամավորներ, պետական այրեր,ստեփանակերտցիներ, հյուրեր. նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դպրոցականները ձեռքներում պահած ունեին ցուցապաստառներ՝ Եղեռնը դատապարտող կարգախոսներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր