211652_close_icon
views-count4062 դիտում article-date 15:27 24-04-2018

Լոնդոնում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բրիտանահայ համայնքի կողմից ավանդական երթ կազմակերպվեց Լոնդոնի կենտրոնում: Բազմամարդ երթի մասնակցիները Հայդ Պարկի անկյունից Պիկադիլի փողոցով ուղևորվեցին դեպի «Ուայթհոլ» կառավարական շրջանում տեղակայված «Փառապանծ զոհերի» հուշարձան, որտեղ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Հայաստանյայց առաքելական Սրբ․ եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմի առաջնորդը, հայ համայնքային կառույցների ղեկավարությունը և ներկայացուցիչները ծաղկեպսակներ տեղադրեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ապրիլի 23-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում Հայ համայնքային խորհրդի կողմից՝ ՄԹ–ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ՄԹ թեմի հովանավորությամբ։ Երեկոյի ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արմեն Լիլոյանը շեշտեց ուժեղ Հայրենիքի կերտման կարևորությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի համատեքստում: Տարբեր ներկայացումներով և ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Լոնդոնի շաբաթօրյա և Գևորգ Թահթա կիրակնօրյա դպրոցների սաները: Երաժշտական ստեծագործությունների կատարմամբ հանդես եկավ երգչուհի Անաիս Հեղոյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր