211652_close_icon
views-count9799 դիտում article-date 12:53 24-04-2018

«Բարսելոնայի» խաղացողներն իրենց զորակցությունն են հայտնել Վալվերդեին

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները իրենց լիակատար աջակցությունն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդին, որի աշխատանքից դժգոհ է կատալոնական ակումբի ղեկավարությունը: Կատալոնացիների առաջատար խաղացողները Վալվերդեին հայտնել են, որ չնայած ՉԼ-ի քառորդ եզրափակիչ փուլում ձախողվել են, սակայն ցանկանում են շարունակել աշխատել նրա գլխավորությամբ: Ավելի վաղ նշվել էր, որ Վալվերդեին կարող են պաշտոնանկ անել, եթե «Բարսան» նույնիսկ հաղթի Իսպանիայի առաջնությունում և Գավաթում: Այդ առումով վճռորոշ կարող է դառնալ Լա Լիգայում «Ռեալի» հետ սուպերկլասիկոն: Ապրիլի 21-ին կատալոնացիները Իսպանիայի Գավաթի եզրափակիչում 5:0 հաշվով ջախջախեցին «Սևիլյային»: Պրիմերայում «Բարսան» 33 տուրից հետո առաջատարն է՝ 11 միավորով առաջ լինելով «Ատլետիկոյից»:

Նմանատիպ նյութեր