211652_close_icon
views-count10521 դիտում article-date 12:23 24-04-2018

«Արսենալի» նոր մարզիչը կազմի ուժեղացման համար կստանա 50 մլն ֆունտ

«Արսենալի» ղեկավարությունը մրցաշրջանի ավարտից հետո նոր խաղացողների ձեռք բերման համար կհատկացնի 50 մլն ֆունտ: Նման գումար կստանա լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչը՝ Արսեն Վենգերի հեռանալուց հետո: Այդ գումարը կարող է մեծանալ մի շարք ֆուտբոլիստների վաճառքից: Տրանսֆերային վերջին երկու պատուհանների ընթացքում «Արսենալը» գնել էր հարձակվողներ Ալեքսանդր Լյակազետին և Պիեր-Էմերիկ Օբամեյանգին՝ ծախսելով ավելի քան 100 մլն ֆունտ: Արսեն Վենգերի փոխարինողների թվում լոնդոնցիները դիտարկում են Լուիս Էնրիկեի, Մասիմիլիանո Ալեգրիի, Լեոնարդու Ժարդիմի, Յուլիան Նագելսմանի և Յոահիմ Լյովի թեկնածությունները:

Նմանատիպ նյութեր